Կուրսկում ռազմական հրամանատարական կետեր կստեղծվեն. Զելենսկի

Կուրսկում ռազմական հրամանատարական կետեր կստեղծվեն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել՝ քննարկելով իրավիճակը Կուրսկում։ Հանդիպմանը խոսել են անվտանգություն, մարդասիրական օգնություն, անհրաժեշտության դեպքում ռազմական հրամանատարական կետերի ստեղծման մասին։

«Ուկրաինան պաշտպանում է իրեն և իր ժողովրդի կյանքը սահմանամերձ համայնքներում և ակտիվ գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի տարածքում։ Մեր ուժերը խստորեն պահպանում են միջազգային կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները», - նշել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում