Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, առողջացել է 213 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, առողջացել է 213 քաղաքացի

 Հայաստանում փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք, առողջացել է 213 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 2931 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 697 288-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 011 դեպք, որոնցից 161 790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 797 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում