Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Իրանում
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ իրենց ուժերն են չափել նաև հայ ըմբիշները: Մրցավայր մեկնած 10 ըմբիշից մեդալ են նվաճել 3-ը:
Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հանդես են եկել 63 կգ քաշային կարգում:
Կարծիքներ