Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ 15-ամյա տղան հրազենային վնավածքով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ 15-ամյա տղան հրազենային վնավածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 6-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկից հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։

Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում