Մենք հենց հիմա պե՛տք է համախմբվենք. Սուրեն Շահվերդյան
ՀԱՄԱՌՈՏ` ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ...
Ակնհայտ է և երկրորդ կարծիք լինել չի կարող, որ ամենուրեք, բոլոր՝ անգամ ամենազարգացած երկրներում, բավականին շատ են խնդիրները, բաց հարցերն ու անհաջողությունները կապված համավարկի հետ և ոչ միայն: Իշխանությունները, ոստիկանությունը, պետական պաշտոնյաներն աշխատում են ոչ իդեալական: Իդեալական չեն նաև առողջապահության և կրթական համակարգերը: Վստահ եմ և տեսնում եմ անձամբ, որ մեր իշխանությունը փորձում է անել առավելագույնը ստեղված բարդագույն իրավիճակում, որպեսզի փրկի կյանքեր և վերադարձնի մեր կյանքը իր բնականոն ռիթմին : Ի սրտե ցավում եմ և չեմ կարող հասկանալ բոլոր նրանց, ովքեր ուրախությամբ և բարձր աղաղակներով են խոսում ցանկացած անհաջողության կամ դժվարության, ինչպես նաև Կառավարության չհաջողված որևէ քայլի մասին, կարծում եմ դա ստոր և ցածր պահվածք է: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են, ովքեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի մեր կենսակերպը հարթվի: Անկախ այն հանգամանքից, ով ինչ պաշտոն է զբաղեցնում՝ պարետ, քաղաքպետ, բժիշկ, ոստիկան, քաղաքական գործիչ, թե թոշակի անցած իմ հայրենակիցներ, դիմում եմ բոլորիդ՝ մենք հենց հիմա պե՛տք է համախմբվենք և ազնվորեն փորձենք ելք գտնել ստեղված իրավիճակից: Իսկ բոլոր նրանց, ովքեր փորձում են օգտվել ստեղված իրավիճակից և կարծում են, որ հենց հիմա է սպասված պահը նախընտրական քարոզարշավ սկսելու կամ իրենց քաղաքական դիրքորոշումներն աղաղակելու՝ բոլորին կեղտի մեջ շաղախելով, կարող եմ ասել միայն մի բան.
–Դուք անհոգի դավաճաններ եք: Հանգստացե՛ք :
Коротко о главном !!! Очевидно, и второго мнение не может быть, что везде, во всех странах, немалое количество проблем,...
Опубликовано Суреном Шахвердяном Вторник, 25 августа 2020 г.
Կարծիքներ