ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից
ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ Հարությունյանը դիմումը ներկայացրել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Կարծիքներ