Եղել է ըմբռնում, որ կորած ու մյուս կողմ անցած անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ Շառլ Միշել
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։
Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը հայտարարել է, որ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
«Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է նա:
Կարծիքներ