Թուրքիայի 4 խոշոր քաղաքներում այս պահի դրությամբ առաջատարն ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլոն է

Թուրքիայի 4 խոշոր քաղաքներում այս պահի դրությամբ առաջատարն ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլոն է

Այս պահին Թուրքիայի նախագահական ընտրությունների  քվեաթերթիկների 89.2%-ը մշակելուց հետո որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շեմը.

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49.9 տոկոսն, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն 44.3 տոկոսն է ստացել:

Նկատենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ 4 խոշոր քաղաքներում առաջատարն ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլոն է.

Ստամբուլ՝
Ռեջեփ Էրդողան 47.1%
Քեմալ Քըլըչդարօղլու - 48%

Անկարա՝
Ռեջեփ Էրդողան 48.5%
Քեմալ Քըլըչդարօղլու - 48.7%

Իզմիր՝
Ռեջեփ Էրդողան 32.2%
Քեմալ Քըլըչդարօղլու - 62.5%

Ադանա՝
Ռեջեփ Էրդողան 44.5%
Քեմալ Քըլըչդարօղլու - 50.2%

Հետևեք մեզ նաև Տելեգրամում