Իբրահիմովիչ․ Ամռանը ցանկանում էի ավարտել կարիերաս
Իտալական «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ ամռանը ցանկացել է ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։
«Ստեֆանո Պիոլին («Միլանի» գլխավոր մարզիչը) ինձ հարցրեց կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում շարունակել, քանի որ ընտաիքս նույնպես շատ կարեւոր է, եւ ես այստեղ միայնակ եմ։ Ես պատրաստ էի այդպես ապրել կես տարի, բայց չեմ ցանկանում մենակ մնալ եւս մեկ տարի։ Հաջորդ օրն էլ ես նրա հետ զրույցում հաստատեցի, որ ցանկանում եմ թոշակի անցնել։ Բայց հետո ինչ-որ բան փոխվեց։ Զանգեցի «Միլան» եւ որոշեցի շարունակել կարիերաս։
Դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» մտածում էի հեռանալու մասին։ Այն ժամանակ 35-36 տարեկան էի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Իբրահիմովիչը վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Շվեդիայի ազգային հավաքական, որում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2016 թվականին:
Կարծիքներ