Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել
Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել կնոջ մահվան 7-րդ օրվա կապակցությամբ:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում ․․․թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք , որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք մեր ծանր վիշտը ։ Իմ և Դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։
Սիրելիներս, ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․
ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն, սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։
ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
Խոնարհաբար շնորհակալ ենք՝ Աշոտ Մանե Համբարձումյաններ․․․»։
Հիշեցնենք՝ դերասանուհին հանկարծամահ էր եղել հունիսի 22-ի լուսադեմին: Նա 66 տարեկան էր:
Կարծիքներ