Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Նոյեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Տեղեր և Շիրակի մարզի Գետք գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 20 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ