Սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 21-ի ցերեկը, 22-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի   23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ 


Հանրապետության տարածքում մարտի  21-ի ցերեկը, 22-ին 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում  է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում