Փարիզն ու Բեռլինը միշտ կլինեն եվրոպական միավորման գործընթացի կենտրոնում. Բրունո Լը Մեր

Փարիզն ու Բեռլինը միշտ կլինեն եվրոպական միավորման գործընթացի կենտրոնում. Բրունո Լը Մեր

Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը կարծում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև միությունը միշտ կմնա եվրոպական միավորման գործընթացի կենտրոնում, և այս միավորումն այլընտրանք չունի։ Նա իր կարծիքն է հայտնել ուրբաթ օրը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին հրապարակված հարցազրույցում։

Միաժամանակ Լը Մերը նշել է, որ այժմ երկրները «արմատապես նոր մարտահրավերների առաջ են կանգնած՝ գնաճ, էներգետիկ ճգնաժամ, պատերազմի վերադարձ Եվրոպա»։ Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, Բեռլինն ու Փարիզը «պետք է ընդհանուր պատասխաններ գտնեն, նույնիսկ եթե ելակետերը միշտ չէ, որ համընկնում են»։ «Պաշտպանության ոլորտում մենք գերադասում ենք եվրոպական ինքնիշխանությունը, Գերմանիան իր հերթին հենց նոր լուծումներ է առաջարկել ՆԱՏՕ-ի շրջանակներում, մենք պետք է քննարկենք դա»,- ամփոփեց քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում