Գերմանիայում կկառուցվի քաղաք առանց ավտոմեքենաների և ճանապարհների

Գերմանիայում կկառուցվի քաղաք առանց ավտոմեքենաների և ճանապարհների

Գերմանիայում ` Բեռլինի հարավային հատվածում, կկառուցվի առանց ավտոմեքենաների քաղաք, հայտնում է Welt-ը։

 Քաղաքը կկոչվի Buckower Felder։ Այն կնախագծվի էկոլոգիական բոլոր նորմերին համապատասխան, և գլխավոր առանձնահատկությունը կլինի ավտոմեքենաների և ճանապարհների բացակայությունը։ Բնակիչները տեղաշարժման համար օգտվելու են հեծանիվներից, իսկ մեքենաների կայանելու համար կլինեն հատուկ ավտոտնակներ։ Այս նախագիծը իրականում կհիշեցնի 1970-ականների քաղաքներ։

 Ինչպես հայտնում են Buckower Felder-ի պաշտոնական կայքից, շինարարական աշխատանքները կսկվեն 2021 թվականին, կտևեն 3 տարի։ 2024թ-ին քաղաքում կկառուցվեն 900 բնակարաններ, որոնց վարձակալման արժեքը 1 քառակուսի մետրի համար կարժենա 65-ից մինչև 10 եվրո։ Նախագծի մենեջերներից մեկի խոսքով՝ այսպիսի քաղաքների կառուցումը մեծ պահանջարկ ունի, քանի որ մարդիկ այսօր հանգստի և լռության պակաս ունեն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում