Ռուսաստանի ծովային ակտիվությունն իրականացվում է միջազգային ջրերում

Ռուսաստանի ծովային ակտիվությունն իրականացվում է միջազգային ջրերում

Ռուսական սուզանավը ջրից դուրս է եկել Ալյասկայի ափերից ոչ հեռու, հայտնել է ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը։

Ամերիկացի զինվորականները հայտարարել են անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու պատրաստակամության մասին, սակայն առայժմ ռուսական սուզանավից աղետի ազդանշաններ չեն ստացել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարությունը եւ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը ուշադիր հետեւում են ռուսական սուզանավին, որն այսօր Ալյասկայի մոտ ջրից դուրս է եկել։ Մեր պատասխանատվության գոտում մենք ուշադիր հետեւում ենք մեզ հետաքրքրող նավերին, այդ թվում՝ օտարերկրյա ռազմածովային նավերին»,- նշված է Twitter-ում հրապարակված հրամանատարության հաղորդագրության մեջ։

Ամերիկացի զինվորականները հստակեցրել են, որ Ռուսաստանի ծովային ակտիվությունն իրականացվում է միջազգային ջրերում, ԱՄՆ տարածքային ջրերի սահմաններից դուրս։ «Մենք Ռուսաստանի ՌԾՈւ-ից կամ այդ շրջանում այլ նավաստիներից օգնության խնդրանք չենք տացել»,- հավելել են նրանք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում