Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել Է 14 հազարը

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել Է 14 հազարը

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել Է 14 հազար 231: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 14-ին: Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են. մեկ օրում մայրաքաղաքում հայտնաբերված դեպքերի թվաքանակը կրկին ավելացել Է եւ կազմել 4 հազար 573:

Ապաքինվել Է 1970 մարդ, 52 հիվանդ մահացել Է: Ռուսաստանում 85 տարածաշրջաններում աճող արդյունքով գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայի 1 մլն 340 հազար 409 դեպք (+1,1 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում