Էրդողանի խոսնակն ասել է, որ անհրաժեշտ է լսել Ռուսաստանի փաստարկները

Էրդողանի խոսնակն ասել է, որ անհրաժեշտ է լսել Ռուսաստանի փաստարկները

Ռուսական փաստարկները պետք է լսվեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվտանգության նոր «ճարտարապետության» շրջանակներում, Մոսկվայի դեմ ցանկացած քայլ կազդի այս գործընթացի վրա։

Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ շաբաթ օրը The New York Times- ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

Նրա կարծիքով, թեև Արևմուտքը լիովին մերժում է Ուկրաինայում ռուսական օպերացիան, «Ռուսաստանի փաստարկները պետք է լսել», քանի որ հակամարտությունից հետո «Ռուսաստանի և արևմտյան բլոկի միջև պետք է անվտանգության նոր ճարտարապետություն հաստատվի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում