Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա
Փետրվարի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան, Գլաձոր, Լոռու մարզի Մեծ Պարնի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղերում և Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ