ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Ֆոմինի հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը», - նշված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Կարեն Բրուտյանը բանակցություններ Էին վարել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Կարծիքներ