Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. հարցը կառավարության նիստի օրակարգում է
Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները:
Հայկ Գրիգորյանին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արգիշտի Քյարամյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում:
Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին:
Արգիշտի Քյարամյանը 2020թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Կարծիքներ