Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը
2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները:
2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 1551 դոլար (նվազագույն նիշ), իսկ առավելագույն մակարդակին հասել է չորրորդ եռամսյակում՝ 2501 դոլար:
2022 թվականին ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով կազմել է 6661 դոլար:
Կարծիքներ