Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցության եռակողմ ձեւաչափը Հունաստանի եւ Կիպրոսի հետ. ԱԳՆ ղեկավար

Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցության եռակողմ ձեւաչափը Հունաստանի եւ Կիպրոսի հետ. ԱԳՆ ղեկավար

Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցության եռակողմ ձեւաչափը Հունաստանի եւ Կիպրոսի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը մտադիր է ակտիվացնել այդ եռակողմ ձեւաչափը որպես հակակշիռ թուրքական ագրեսիվ քաղաքականությանը:

Այվազյանի խոսքով՝ այդ ձեւաչափը մնում է Հայաստանի օրակարգում, սակայն Երեւանի թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում, քանի որ լավ գիտի խաղաղության գինը:

«Հայաստանը պետք է պրագմատիկ մոտեցում մշակի իր արտաքին քաղաքականությունը կառուցելու հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի սահմանների մոտ անվտանգ եւ կայուն միջավայր ձեւավորվի»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նա նշեց, որ վերջին մի քանի ամսում՝ չնայած սահմանափակումներին, մի շարք արտասահմանյան ուղեւորություններ է կատարել: Նրա խոսքով՝ դիվանագետները ակտիվ օնլայն շփումներ են պահպանում նշված խնդրի լուծման շրջանակում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում