Սակարանում կայացած սակարկությունները մեկ օրում 25 մոլրդ դոլար են բերել Իլոն Մասքին
Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակում են զգալիորեն աճել մարտի 10-ի սակարկություններում, ինչի շնորհիվ ձեռնարկչի կարողությունն ավելացել Է 25 միլիարդ դոլարով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան տեղեկատվությունը բերված Է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Tesla-ի բաժնետոմսերն անցյալ շաբաթ նվազել են: Առանձնապես կտրուկ անկում Է տեղի ունեցել երկուշաբթի օրը, երբ արժեթղթերն Էժանացել են 5,84 տոկոսով:
Ընկերության կապիտալացումը նվազել Է մինչեւ 540,4 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելի քան մեկ երրորդով պակաս առավելագույն մակարդակից, որը ձեռք Էր բերվել հունվարի սկզբին, երբ կապիտալացումը կազմել Էր 850 միլիարդ դոլար: Մասքի կարողությունը Tesla-ում սեփականության բաժնի վերահաշվումով պակասել Է 27 միլիարդ դոլարով: Բայց երերքշաբթի օրը սակարկություններից երկու ժամ առաջ բաժնետոմսերի գինն աճել Է գրեթե 15 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց 563 դոլարից մինչեւ 645 դոլար:
Կաիտալացումը հասել Է 608,5 միլիարդ դոլարի, այսինքն՝ գրեթե 70 միլարդ դոլարով ավելի, քան երկուշաբթի օրը սակարանների փակման արդյունքներով: Երեքշաբթի օրը ձեռնարկիչն իր կապիտալն ավելացրել Է ավելի քան 12 միլիարդ դոլարով: Աճի միտումը պահպանվել Է: Մասքի կարողությունն, այսպիսով, չորեքշաբթի օրը կրկին աճել Է. այս անգամ 25,1 միլիարդ դոլարով:
Ըստ որում նա ընդամենը 6 միլիարդ դոլարով Է հետ մնում աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: Ընկերությունների կապիտալացման փոփոխության հիման վրա հարստության մակարդակի հաշվակման փորձերը բավականին հարաբերական բնույթ են կրում: Մասքը երբեք չի վաճառել Tesla-ի բաժնետոմսերը: Հունվարի սկզբից ընկերության կապիտալացման նույնիսկ մեկ երրորդի կորուստն աննշան Է 2020 թվականին դրա բուռն աճի համեմատությամբ, որի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել են ավելի քան 700 տոկոսով: Մասքը նաեւ SpaceX ընկերության բաժնետոմսերի հիմնական պահառուն Է, որն զբաղվում Է տիեզերական արձակումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ