Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկի վարորդը զրկվել է վարորդական իրավունքից
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները նշել են, որ լավ են զգում իրենց և հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, և պարզ է դարձել,որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի: Վերջինս զրկվել է վարորդական իրավունքից:
Մյուս վարորդը սթափ է եղել:
Կարծիքներ