Պարտքը չվճարելու դեպքում «Գազպրոմը» կդադարեցնի Մոլդովայի գազամատակարարումը

Պարտքը չվճարելու դեպքում «Գազպրոմը» կդադարեցնի Մոլդովայի  գազամատակարարումը

Մոլդովայում գազի մատակարարման  դժվարությունները ծագել  են Քիշնևի մեղքով, որը չի վճարել արդեն ստացած վառելիքի դիմաց, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

«Պարտքըկազմում է 433 մլն դոլար, և հաշվի առնելով վճարումների ուշացումը, պարտքի ընդհանուր գումարը կազմել է 709 մլն դոլար: Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, Մոլդովայի ներկայացուցիչները չեն ցանկանում ընդունել  կուտակած պարտքի չափը »,- ասել է նա:

 

Միաժամանակ Կուպրիյանովը ասել է, որ ընկերությունը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե Քիշնևը մարի պարտքը։

«Չնայած կուտակված պարտքերին, մոլդովական կողմը խնդրում է երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը այս տարվա հոկտեմբերին և նոյեմբերին: «Գազպրոմն» այստեղ նույնպես պատրաստ է ընդառաջել և պայմանագիր  կնքել հոկտեմբերի համար և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը նոյեմբերին, եթե մոլդովական կողմն ամբողջությամբ վճարի այս տարվա սեպտեմբերի և հոկտեմբերի մատակարարումների դիմաց»,- հավելել է Կուպրիյանովը։

Նրա խոսքով, եթե դա տեղի չունենա, ընկերությունը դեկտեմբերի 1 -ից մատակարարման նոր պայմանագիր չի ստորագրի եւ կդադարեցնի վառելիքի տրամադրումը  Մոլդովային:

Նախօրեին Մոլդովայի խորհրդարանը գազային իրավիճակի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Դեռևս հոկտեմբերի սկզբին Մոլդովագազ ընկերությունը հայտարարել է, որ Հանրապետությունում վառելիքի  սպառումը գերազանցում է Ռուսաստանից ստացված մատակարարումների ծավալը, և կոչ է արել խնայել վառելիքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում