Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) Համաշխարհային բանկի խմբի հիմնական կառույցներից է, որի գործունեության հիմնական նպատակը ծայրահեղ աղքատ երկրներին աջակցության տրամադրումն է՝ այդ թվում ի հաշիվ անդամ երկրների (դոնորների) կամավոր նվիրաբերումների:

Հայաստանի Հանրապետությունը 2014 թվականից չի հանդիսանում ՄԶԸ աջակցությունից օգտվող երկիր:

 

Կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծով նախատեսվում է, որ Հայաստանը կմասնակցի ՄԶԸ ռեսուրսների համալրմանը` հանդես գալով որպես ՄԶԸ դոնոր:

ՄԶԸ ռեսուրսների համալրմանն ուղղված ՀՀ ներդրումը կկազմի 700,000 հատուկ փոխառության իրավունք (շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար)։

 

Այսպիսով, Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը՝ աջակցելով Բանկի երկու հիմնական նպատակների՝ «մինչև 2030թ. ծայրահեղ աղքատության կրճատում» և «նպաստել երկրների ընդհանուր բարեկեցությանը և բարգավաճմանը» իրագործմանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում