Երևանում առևանգել են գործարարի Bentley-ն

Երևանում առևանգել են գործարարի Bentley-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել է, որ  նույն օրը՝ ժամը 09:00-ից  10 :00 –ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bntley Continental մակնիշի ավտոմեքենան:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և   փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Bentley-ն պատկանում  է Երևանում հայտնի «Կամուրջ»  արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում