ԱԱ-2022-ի ընտրական փուլ․ Անգլիան գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը, Իռլանդիան 3-0 հաշվով հաղթեց Ադրբեջանին

ԱԱ-2022-ի ընտրական փուլ․ Անգլիան գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը, Իռլանդիան 3-0 հաշվով հաղթեց Ադրբեջանին

Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլում հերթական հաղթանակն է տարել՝ հյուրընկալվելիս 5-0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի նկատմամբ, գրում է armsport.am-ը։ Անգլիացիները վաստակել են 19 միավոր և գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը:

Օրվա մյուս խաղերում Լեհաստանի ընտրանին 5-0 հաշվով հաղթել է Սան-Մարինոյին, Շոտլանդիան 3-2 հաշվով առավելության է հասել Իսրայելի նկատմամբ, Դանիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Մոլդովայի դարպասը, Իռլանդիան 3-0 հաշվով հաղթել է Ադրբեջանին,Հունաստանը 2-0 հաշվով առավելության է հասել Վրաստանի նկատմամբ,Շվեյցարիան նույն հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիայի, իսկ Ավստրիան՝ Ֆարերյան կղզիների նկատմամբ,Ալբանիան 1-0 հաշվով հաղթել է Հունգարիային, Ուկրաինան 2-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիային,Շվեդիան էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել Կոսովոյի դարպասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում