ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները, որոնք կասկածվում են գողության մեջ, որոշել են հեռանալ ՌԴ-ից․ Զախարովա
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ովքեր կասկածվում էին ուսապարկը գողանալու մեջ, ընտրել են Ռուսաստանի տարածքը լքելու տարբերակը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ YouTube-յան «Soloviev Live» ալիքի եթերում։
«Քանի որ հարձակվողները, նրանք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ են, անձեռնմխելիություն ունեն, Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից նոտա է ուղարկվել ԱՄՆ դեսպանատուն: Առաջարկվում էր կամ անձեռնմխելիությունը հանել և նրանց գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել, կամ անհապաղ լքել մեր երկրի տարածքը»,- ասել է նա:
«Որքանով որ ես հասկանում եմ, նրանք ընտրեցին երկրորդ տարբերակը»,- հավելել է Զախարովան։:
Զախարովան հավելել է նաև, որ, որքանով տեղյակ է, ուսապարկը դեռ չի վերադարձվել զոհին: «Ըստ ամենայնի, նրանց հետաքրքրում է ուսապարկի պարունակությունը»,- նշել է դիվանագետը:
Կարծիքներ