Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով մոտենում է 7 միլիոնի նիշին

Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով մոտենում է 7 միլիոնի նիշին

Հնդկաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի եւս 70 496 նոր դեպք, փոխանցում է AP-ն։

Երկրի առողջապահության նախարարությունը նաեւ հայտնել է վերջին օրվա ընթացքում մահվան 964 դեպքի մասին, ինչի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 106 490։

Հնդկաստանում վարակը տարածվում է ավելի դանդաղ տեմպերով, քան անցյալ ամիս, երբ վարակումների ամենօրյա թիվը հասել էր ռեկորդային մակարդակի՝ 97 894 դեպք։ Հնդկաստանում այս ամիս ամեն օր գրանցվում է միջինը 70 հազար դեպքից ավելի։

Համավարակի սկզբից Հնդկաստանը հիվանդության դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում