Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են ուկրաիանական ճգնաժամը հաղթահարելու տարբերակները
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կիրակի հեռախոսազրույց են ունեցել:
Արդյունքների մասին կողմերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկել է շարունակվող ճգնաժամը հաղթահարելու հարցերը։ Քննարկումները շարունակվել են այն հարցերի շուրջ, որոնք Էրդողանը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի համաձայն՝ Չավուշօղլուն իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ է քննարկել նաև «Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները»։
Կարծիքներ