Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից: Հակոբյանը նշեց, որ ցանկացել է զրույցը ձայնագրել, սակայն համաձայնության չեն եկել, ինչի պատճառով զրույցը հետաձգվել է:
«Առաջարկեցի, որ այս զրույցը բջջային հեռախոսով ձայնագրվի, իրենք վկայակոչեցին մի իրավական ակտ, որտեղ նշված է, թե ով կարող է ձայնագրել, համաձայնության չեկանք, զրույցը հետաձգեցինք: Ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը փաստաբանիս հետ դարձյալ կներկայանամ»,- ասաց Հակոբյանը:
Հունիսի 27-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ են կանչել նախօրեին Սահմանադրական դատարանի առջև հնչեցրած կոչերի առնչությամբ: «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վար է դրված»,- ասաց Հակոբյանը: Հունիսի 26-ին Ռուբեն Հակոբյանը Սահմանադրական դատարանի դիմաց էր, ընդդեմ այն օրենքի, որով դադարեցվել է Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:
Կարծիքներ