«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Քուանտա» մագիստրոսական ծրագիր

«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Քուանտա»  մագիստրոսական ծրագիր

«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:

Ծրագրի ուսուցումն ամբողջությամբ կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը:

Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում