Տիգրան Փարվանյանն ազատվել է ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
Այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Գեներալ մայոր (ներկայումս՝ գեներալ-լեյտենանտ) Տիգրան Փարվանյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար էր նշանակվել 2018-ի փետրվարին։
Կարծիքներ