Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա մշակվում է. Զախարովա
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա:
Կարծիքներ