Հնդկաստանն իրականացրել Է MRSAM ծովային տեղակայման զենիթային հրթիռի հաջող փորձարկում

Հնդկաստանն իրականացրել Է MRSAM ծովային տեղակայման զենիթային հրթիռի հաջող փորձարկում

 Հնդկաստանի ռազմածովային ուժերն այսօր իրականացրել են «մակերևույթ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռի (MRSAM) հաջող փորձարկումներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Times of India պարբերականից:

Հրթիռն արձակվել է Visakhapatnam նորագույն Էսկադրային ականակրից՝ նավի հրթիռահրետանային համակարգերի ստուգման համար:

Հրթիռի արձակումն անցել Է հաջող: Պարբերականը նշում է, որ MRSAM հրթիռն ստեղծել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը՝ Israel Aerospase Industries ընկերության հետ համագործակցությամբ:

Այն նախատեսված է 70 կմ հեռավորության վրա հակառակորդի ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման և թշնամու հականավային հրթիռների կալանման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում