Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը․ համագործակցությունը երկարաձգվել է

Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը․ համագործակցությունը երկարաձգվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, իրականացրած աշխատանքները, հատկապես Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջնակներում բազմաթիվ դպրոցներ հիմնովին նորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։

Ծրագիրը հաստատավել է 2015 թ-ին՝ 5 տարի ժամանակով։ 2018 թվականին ծրագիրը երկարացվել էր ևս 3 տարով։ Սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել այն երկարաձգել ևս 2 տարով, որպեսզի հնարավոր լինի ավարտել այս պահին նախանշված դպրոցների կառուցումը կամ ամրացումը։
Նախարարն ընդգծել է, որ կարևորում են ծրագրի շարունակականությունը և աշխատանքյաին կարգով լուծումներ կգտնվեն այն երկու տարով երկարաձգման համար։

Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկի հիմնաքարը հանդիսանում է աղետների ռիսկերի կառավարումը և սեյսմիկ անվտանգությունը։ Հետևաբար շատ կարևոր է, որ կառավարությունը հակված է երկարաձգել ծրագիրը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ևս մի քանի տասնյակ սեյսմակայուն, նորոգված դպրոց ունենալ Հայաստանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում