ԵՄ-ի 27 երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ միասնական մոտեցումը

ԵՄ-ի 27 երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ միասնական մոտեցումը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 30-ին Պրահայում կայանալիք ոչ ֆորմալ նիստում կքննարկեն Ռուսաստանի քաղաքացիներին այցագրերի տրման հարցի շուրջ միասնական մոտեցման հարցը: Օգոստոսի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Դանա Սպինանտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՀ-ի ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է պահպանեն միջազգային իրավունքը եւ այցագրեր տան առնվազն եվրոպացի քաղաքացիների ընտանիքների անդամներին, լրագրողներին, այլախոհներին, հումանիտար աշխատողներին:

Օգոստոսի 22-ին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել Է, որ հավանություն չի տալիս Միությունում բոլոր ռուսաստանցներին այցագրեր տալու արգելքի սահմանման գաղափարին: Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է սեպտեմբերի 1-ից ռուսաստանցիներին տրվող տուրիստական այցագրերի կրճատման մասին՝ ներկայիս թվի համեմատությամբ 10 անգամ:

Էստոնիայի իշխանությունները հինգշաբթի օրվանից դադարեցրել են շենգենյան այցագրերով ռուսաստանցի քաղաքացիների մուտքը երկիր, որոնք տրվել են Էստոնիայի հյուպատոսական հիմնարկությունների կողմից: Ռուսաստանցիների համար շենգենյան այցագերի տրման հարցում սահմանափակումներ են մշակվում նաեւ բալթյան մյուս երկրներում: ԵՄ-ի առաջատար երկրները, մասնավորապես Գերմանիան, առայժմ զգուշությամբ են քննարկում այդ միջոցի ընդունման հնարավորությունը, քանի որ այդ արգելքը կարող Է դառնալ այն բանի հավաստումը, թե Եվրամիության պատժամիջոցները նպատակաուղղված են ոչ թե Ռուսաստանի ղեկավարության, այլ ամբողջ երկրի եւ դրա ժողովրդի դեմ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել Է, որ դժվարությամբ կարող Է պատկերացնել ռուսաստանցիներին շենգենյան այցագրերի տրման դադարեցումը: Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը Bild հրատարակությանը հայտարարել Է, որ Շոլցը «հավանություն չի տալիս այդ ընդհանուր արգելքի սահմանմանը», բայց «հասկանում Է» այդ հարցի շուրջ «քննարկումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում