7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան

7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև 11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են:

Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն:

Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում