Հարավային Կորեայի նախագահը հայտարարել Է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը, չնայած հյուսիսկորեական հրթիռի արձակմանը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինը հանդես Է եկել Կանին-Չեչժին երկաթուղային տեղամասի շինարարության բացման արարողությանը:
Չեչժին հարավկորեական կայարանն արդեն միացված Է հյուսիսկորեական Կամխո կայարանին, ուստի մինչեւ 2027 թվականը Կանին-Չեչժին տեղամասի պլանավորված ավարտը կնշանակի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միացում եւ երկաթուղային միասնական ցանցի ստեղծում Կորեական թերակղզում: «Այսօր Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր հեռահարության չճանաչված արկի փորձնական արձակում:
Բայց այս իրադրության հիմնավոր հաղթահարման համար մենք չպետք Է դադարեցնենք երկխոսությունը… Ես անհանգստացած եմ այն բանով, որ (արձակման պատճառով) կմեծանա լարվածությունը եւ լճացումը միջկորեական հարաբերություններում կարող Է խորանալ»,-հայտարարել Է նախագահը: Նա հավելել Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է ավելի շատ ջանքեր գործադրի երկխոսության համար: Հարավային Կորեայի բարձր պաշտոնատար անձինք Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) արտակարգ նիստում նույնպես ընդգծել են Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերսկսման կարեւորությունը: Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն Հյուսիսային Կորեայի ներքին շրջաններից հունվարի 5-ին ժամը 08:10-ին (Երեւանի ժամանակով 03:10-ին) ենթադրվում Է մեկ բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը նշել Է, որ, ամենայն հավանականությամբ, արձակվել Է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ:
Նաեւ այն ենթադրություններն են արվում, որ ԿԺԴՀ-ն հրթիռի արձակումը կարող Էր իրականացնել հյուսիսկորեական ձմեռային զորավարժությունների շրջանակներում: Սա ԿԺԴՀ-ի սպառազինությունների առաջին հնարավոր փորձարկումն Է այս տարի: Նախորդը տեղի Է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Հյուսիսային Կորեան փորձարկել Է սուզանավերի նոր բալիստիկ հրթիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ