Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն ։
Նրա խոսքով ՝ շենքի վրա սև ծուխ է բարձրանում, կրակոցներ են լսվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները փորձում են ներխուժել քաղաքապետարան, ոստիկանության հետ բախումների մեջ են մտնում, ծեծում ուժայիններին և նրանցից խլում վահաններն ու սաղավարտները: Ոստիկանները կիրառում են հատուկ միջոցներ, այդ թվում ՝ լուսաձայնային նռնակներ։
Ընդ որում, Ալմաթիում գործում է արտակարգ դրության ռեժիմ. մտցվել է պարետային ժամ, արգելվել են զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ