Telegram-ի հիմնադիրը հանդիպել է Դուբայի թագաժառանգ արքայազնի հետ
Telegram մեսենջերի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հանդիպել է Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ, գրում է Forbes-ը։
36-ամյա Դուրովի և 38-ամյա շեյխի հանդիպումը տեղի է ունեցել Դուբայում։ Հանդիպման նպատակն ու մանրամասները դեռևս չեն բացահայտվում։
Նշենք, որ Դուբայում է գտնվում Telegram-ի շտաբը: 2017 թվականին Bloomberg-ը հայտնել էր, որ Դուրովը որոշել է տեղափոխվել այդ քաղաք։
Կարծիքներ