Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 2 հայ ըմբիշ
Սոֆիայում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ Արդեն Բուլղարիայի մայրաքաղաքում են գտնվում Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը: Նրանք Վրաստանի Գորի քաղաքում են ավարտել ուսումնամարզական վերջին հավաքը և այնտեղից են մեկնել Բուլղարիա:
Հայաստանից այս երկու մարզիկները կմասնակցեն առաջնությանը, որի մեկնարկը կտրվի վաղը՝ ապրիլի 30-ին: Ընդ որում՝ մեր տղաները հանդես կգան միևնույն՝ 73 կգ քաշային կարգում:
Կարծիքներ