ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ըստ Forbes-ի, պատճառը Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի պաշտոնավարման ժամանակ Կոլոմոյսկու հնարավոր մասնակցությունն է կոռուպցիոն գործարքներին:
Մասնավորապես, նա օգտագործել է իր քաղաքական ազդեցությունն ու պաշտոնական լիազորությունները անձնական շահերի համար։ Չնայած պատժամիջոցների սահմանումը կապված է այն ժամանակաշրջանի հետ, երբ Կոլոմոյսկին տարածաշրջանի ղեկավարն էր, ԱՄՆ-ն նաեւ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները խոչընդոտելու նրա շարունակվող փորձերի կապակցությամբ:
Բացի գործարարից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ նրա կինը, դուստրը եւ որդին:
Կարծիքներ