Թայվանի դեսպանատանը ձերբակալվել են Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվող 11 անձինք
Հայիթիում Թայվանի դեսպանությունը հայտարարել է, որ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 11 կասկածյալներ են ձերբակալվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։ Այս մասին հայտնում է Հայիթիի Nouvelliste թերթը։
Դեսպանության տվյալներով՝ հուլիսի 8-ի առավոտյան Հայիթիի ոստիկանները հայտնել են դիվանագետներին, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք՝ կասկածյալների որոնման համար։
«Ժովենել Մոիզի դաժան և բարբարոսական սպանությունը միջազգային մեծ իրադարձություն է, այն ցնցել է ողջ աշխարհը։ Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ, ինչպես նաև Հայիթիի հանրապետության հավատարիմ ընկեր և հուսալի գործընկեր՝ դեսպանությունն անհապաղ տվել է իր համաձայնությունը»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 9-ին Հայիթիի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ենթադրյալ մարդասպանները պաշտոնաթող կոլումբացի զինվորականներն են։
Կարծիքներ