Թալիբները հայտարարերլ են Իրանի հետ սահմանին հսկիչ անցակետը գրավելու մասին
«Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկման տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին, երկուսն Էլ գտնվում են Հերաթի նահանգում: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին:
Թալիբների ներկայացուցիչներն AFP-ին հավաստել են «Իսլամ Քալա» հսկիչ անցակետի գրավումն Իրանի հետ սահմանին: Սակայն Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը ժխտում Է այդ կետի նկատմամբ կառավարական վերահսկողության կորուստը, նշում Է 1TV հեռուստաալիքը:
Լրացուցիչ մեկնաբանություններ թալիբների կողմից Թուրքմենստանի հետ սահմանին հսկիչ անցակետի գրավման մասին տեղեկատվության առիթով գործակալությունը եւ հեռուստաալիքները չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ