ԱՄՆ իշխանությունները չեղարկել են օտարերկրյա ուսանողների վիզաների մասին որոշումը
ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի չեղարկել են որոշումը, որով կասեցվում էր երկրում գտնվող այն օտարերկրյա ուսանողների վիզաները, որոնց դասընթացները կորոնավիրուսի պատճառով անցկացվում են բացառապես օնլայն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով The Hill պարբերականին:
Այս որոշման մասին հայտարարել է Բոսթոնում դաշնային դատավոր Էլիսոն Բերրոուն այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենային Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ ԱՄՆ աշխատակազմի որոշման վիճարկման գործով լսումները:
Ավելի վաղ համանման առաջարկով դատարան էին դիմել երկրի 18 նահանգներն, այդ թվում՝ մայրաքաղաքային Կոլումբիա շրջանը:
Կարծիքներ