Հայտնի է Chanel ընկերության նոր ղեկավարի անունը

Հայտնի է Chanel ընկերության նոր ղեկավարի անունը

Սննդի և կենցաղային քիմիկատների արտադրող Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարին կգլխավորի ֆրանսիական Chanel ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մարդկային ռեսուրսների տնօրեն Լինա Նաիրը որոշել է հեռանալ Unilever-ից 2022 թվականի հունվարին՝ կարիերան շարունակելու Chanel-ի գործադիր տնօրենի պաշտոնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաիրն այս պաշտոնում կփոխարինի Ալեն Վերտհայմերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում