Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հունիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 գյուրզա, 4 լորտու, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում