Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԱՄԷ

Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԱՄԷ

Բանակցությունների արդյունքում Արաբական միացյալ էմիրությունների իշխանությունները դրական որոշում են կայացրել վրացական անձնագիր ունեցողներին առանց վիզայի ռեժիմ սահմանելու երկիր մուտք գործելու համար։ Այս մասին հայտնում է ALIQ-ը՝ հղում անելով  Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջին։ 


Նշվում է, որ մինչ այժմ երկու երկրների միջև պայմանավորվածության համաձայն՝ էմիրություններում առանց վիզայի ռեժիմից օգտվում էին միայն վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողները։ Ավելի ուշ դեսպանությունը տեղեկատվություն կհրապարակի առանց վիզային ռեժիմի ուժի մեջ մտնելու կոնկրետ ամսաթվի մասին։ 

«Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ որոշումը Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի ևս մեկ հստակ ցուցանիշ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում